Գաղտնիության քաղաքականություն
Ընդհանուր դրույթներ
Սույն քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես է «ՌԵԳԱԼ ԸՆԴ ԿՈ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) հավաքում, օգտագործում և պաշտպանում regal.am կայքի օգտատերերի անձնական տվյալները։
Ինչ տվյալներ ենք հավաքում
- Անուն և ազգանուն
- Էլ. փոստի հասցե
- Telegram username
- Pocket Option ID
- Աջակցության չատում ուղարկված հաղորդագրություններ և նկարներ
- Տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, բրաուզերի տեսակ, մուտքի ժամանակ
Ինչի համար ենք օգտագործում
- Հաշվի ստեղծման և ծառայությունների մատուցման համար
- Պայմանագրի կնքման և դրա պայմանների կատարման համար
- Աջակցություն տրամադրելու և հաղորդակցվելու համար
- Կայքի անվտանգությունն ապահովելու համար
Տվյալների պաշտպանություն
Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ տվյալները չարտոնված մուտքից, փոփոխությունից կամ տարածումից պաշտպանելու համար։ Գաղտնաբառերը պահվում են միայն գաղտնագրված տեսքով։
Տվյալների փոխանցում
Անձնական տվյալները երրորդ անձանց չեն փոխանցվում, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի։
Քո իրավունքները
Դու իրավունք ունես ստանալ տեղեկություն քո մասին պահվող տվյալների վերաբերյալ, պահանջել դրանց ուղղումը կամ ջնջումը՝ դիմելով մեր աջակցության թիմին։
Cookies
Կայքը օգտագործում է միայն անհրաժեշտ cookie ֆայլեր՝ մուտքի սեսիան պահպանելու համար։
Փոփոխություններ
Ընկերությունը կարող է թարմացնել սույն քաղաքականությունը։ Թարմացված տարբերակը հրապարակվում է այս էջում։
Թարմացվել է՝ 31 հոկտեմբերի, 2026